Рубрика: Նախագծեր

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

                          Գարնանային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08:45-09:30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում: Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին։ Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:45-12:00— Գարնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • 16:00— 16:45—  Ազատ գործունեություն, տուն ճանապարհում:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել, սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի,ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • Բնագիտական գործունեություն` ուսումնասիրում ենք բանջարեղենները՝ տեսքը, համը, կորիզները, տերևները, սերմ ենք ցանում, խնամում ենք մեր թաղարները, կատարում հետաքրքիր բնագիտական փորձեր
  • Տեխնոլոգիա՝ աշխատանք գունավոր թղթերով, պլաստիլինով, կավով, գիպսով
  • Խոհանոցային գործուեություն՝
  • Պատրաստւմ ենք համեղ թխվածքաբլիթներ մայրիկատոնին ընդառաջ

Այլընտրանքային նկարչություն՝ 

  • պոլիէթիլային տոպրակի վրա

Հեքիաթ-ներկայացում՝ 

Երգեր՝ Զատկական երգերի փաթեթ

  • Բանաստեղծություններ
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգային խաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա, գոմշակռիվ, աքլորակռիվ
  • Մարզական խաղեր՝ գլուխկոնծիների շքերթ, բարձր թռիչքներ, ինքնագլորներ
  • Ռոդարիական մարզախաղեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես (շրխկան, երգ, ոտանավոր, խաղ, շարժում…
  • Օրացույց մարտ
  • Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 26` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես
  • Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր
  • Մարտի  25` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
  • Մարտի 31՝ Սուրբ Հարության տոն
  • Մարտ-ապրիլ «Կրթական պարտեզ». բակերի գարնային խնամքի նախագծեր
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես
  • Գարնանային պարտեզի նախագծեր
  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառերի, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ընտանեկան նախագծեր
  •  «Քաղաքային թափառումեր»։
  • «Սեբաստացի ծնողների պատումները»։
  • «Մարզական ընտանիք»։
  • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»։
  • «Համեղ ծիսական խոհանոց»։
  • «Ձոն մայրիկի»  ցուցահանդես- ֆլեշմոբ
  • «Իմ պատշգամբը՝ ջերմոց-լաբորատերիա» նախագիծ։
  • Գործունեություններն ըստ շաբաթների
  • Մարտի 1-7
  • Երաժշտական պարապմունք։ Օրը գարնան գրկում։ Զբոսնում ենք այգում, խնամում շրջակա միջավայրը։  Տոնական բացիկների պատրաստում։Ինքնագլորների շքերթ։ Անակնկալ նվեներ մեր մայրիկներին։ Տեխնոլոգիական աշխատանք՝ կպատրաստենք կավից և գիպսից ծաղիկներ մայրիկնեի համար։Բլբլան տեսանյութ իմ մայրիկը։ Ծառատունկ Արևելքի պուրակում ծնողների մասնակցությամբ։  
  • Մարտի 11-15
  • Երաժշտական պարապմունք։ Ածիկի պատրաստում, այլընտրանքային ածիկի աճեցում, կենդանիների պատկերների ստեղծում և գունավորում գուաշով։Կավով ձվիկների պատրաստում։ Ռոդարիական մարզական խաղեր։
  • Մատի 18-22
  • Երաժշտական պարապմունք։ Ինքնագլորների շքերթ։ Այլընտրանքային նկարչություն խճաքարերով։ Ռոդարիական մարզախաղեր լանջերին։Օրվա եղանակի դիտարում-բլբլում ենք մեր տեսածի մասին։ Ինչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում։ Ինչ գույն է գարունը։
  • Մատի 25-29
  • Երաժշտական պարապմունք։ 
  • Հուշիկ, հուշիկ երկուշաբթի- Միջավայրի խնամք։
  • Ավագ երեքշաբթի՝ քար քաշի- Խնոցու օր։
  • Չիկ չորեքշաբթի՝ խաղ չիկ-չիկ։
  • Ավագ հինգշաբթի՝ «Ծառի գովք»։
  • Ավագ ուրբաթ՝ Ակլատիզի յոթ փետուրներ։
  • Ակլատի՜զ, բռնե բիբի՜զ
  • Եկար մեզ հյուր
  • Կախվար երդիս։
  • Խոհանոցային գործունեություն՝ պատրաստում ենք զատկական ուտեստներ՝ Կուլիչի
  • Զատկի ծեսը նախակրթարանում։ Զատիկն ընտանիքում։ Հավես ձվախաղեր։ Մարզական խաղեր լանջերին։

Оставьте комментарий