Рубрика: Մայիսյան հավաք, Նախագծեր

Համբարձման ծես

Նախագծի անվանումը՝ «Համբարձման ծես»

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզի ներքին բակում

Անցկացման տևողությունը՝ մայիսի 10-ին ժամը` 11.00-12.00

Մասնակիցներ՝ սաներ, դաստիարակներ, ընտանեկան պարտեզներ, ծնողական համայնք, այլք

Նպատակ և խնդիրներ

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ
  • ծեսի կենդանի, իրական կյանքով ուսուցում,
  • երեխայի` ծեսերի, ավանդույթների յուրացման կարողությունների ձեռքբերում,
  • ուսումնական նյութերի յուրացում` խաղով, երգով, պարով,
  • սանի, ծնողի` ծեսին անմիջական մասնակից ու տարածող դարձնելու կարողությունների ձևավորում:
  • սոցիալական ակտիվ միջավայրի, հավաքանու ձևավորում և զարգացում,
  • համագործակցային գործունեության, իրար աջակցելու  կուլտուրայի ձևավորվում
  • սաների դիտողականության ու ուշադրության զարգացում,
    բառապաշարի հարստացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • հաղորդակցվելու, համագործակցելու ունակությունների զարգացում:

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողությունծաղկահավաքգովքվիճակ:

Ծիսական գործողություն «Ծաղկահավաք»

Չորեքշաբթի ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև նախակրթարանի բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ: Վիճակի սափորի մեջ գցում են 7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր: Ջուրը հավաքում են՝ ա. նախակրթարանի խմբերի ջրի ծորակներից, բ. շրջակայքում գտնվող ցայտաղբյուրներից, գ. եթե հնարավոր է, կարելի է մտնել մոտակա շենքի 7 բնակարան և յուրաքանչյուր տնից խնդրել մեկ բուռ ջուր: Հավաքած ծաղիկներով պատրաստում են փոքր փնջեր և ծաղկեպսակ: Սափորը, ծաղկեփնջերն ու ծաղկեպսակը կարելի է թողնել նախակրթարանի ներքին բակում: Համբարձման չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը համարվում էր խորհրդավոր ու զարմանալի գուշակությունների, հրաշալիքների ու կախարդանքների գիշեր: Գիշերը փարչն անպայման պիտի մնար դրսում, բաց երկնքի տակ` «աստղունք», Համբարձման հրաշալի, կախարդական գիշերվա զորավոր հմայքին ենթարկվելու և առավոտյան ցողով օծվելու համար:

Համբարձման  ծիսական գործողություն «Վիճակ»

Անհրաժեշտ պարագաներ.

  • «Ծաղկամայր» (ծիսական տիկնիկ),
  • ծաղկեպսակներ,
  • վիճակի սափոր,
  • ծղոտից զամբյուղ` մրգերով և այլ հյուրասիրություններով:

(Մարինե Մկրտչյանի բլոգից)

Ծիսակատարությունը տեղի կունենա Արևելյան դպրոց-պարտեզի ներքին բակում։

Ծրագրում`

Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները, դաստիարակները, երաժշտության մասնագետը և բոլոր ներկաները միասնական կհավաքվեն Արևելքի ներքին բակում և կսկսի ծիսակատարություն- վիճակահանությունը ազգային երգ ու պարով, ծիսական գովքով և բարեմաղթանքներով ։

Սաները, ծաղիկները` ձեռքերին, ծաղկեպսակը` գլխին, գալիս են ու շրջանաձև նստում  բացօթյա կանաչ տարածքում: Նրանցից մեկի ձեռքին «Ծաղկամայրն» է, մյուսի ձեռքին` վիճակի սափորը (նախօրոք յուրաքանչյուր երեխա որևէ իր կամ խաղալիք է դնում դրա մեջ), երրորդը՝ «Հարսիկն» է: Նրանք երեքով նստում են մեջտեղում: Ծղոտից զամբյուղը` մրգերով ու այլ հյուրասիրություններով, դրվում է «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխայի մոտ:  Երգում են «Վիճակի երգը»: «Հարսիկը» վիճակի սափորից հանում է որևէ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից որևէ միրգ կամ քաղցրավենիք վերցնելով, տալիս է այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար։

Ծիսական երգերի շարք՝

Ազգային խաղեր`

  • Գոմշակռիվ
  • Պարան քաշոցի
  • Ուժային խաղեր

Փոքրիկ հյուրասիրություն

Оставьте комментарий